Մի կեանք արժէ մի համբոյրը աղջկայ, Առանց սիրոյ, առանց կնոջ կեանք չկայ, - Իրավ, բայց թէ դրախտն ինքը կին լինի, Կին կը գտնես, բայց մայր երբէք չես գտնի։
Կինը սէր է, բախտաբեր է՝ թէ սէր տաս, Առանց կնոջ՝ ինձ պէս անբախտ կը մնաս, - Իրավ, բայց թէ բախտն էլ անհաս կին լինի, Կին կը գտնես, բայց մայր նորից չես գտնի։
Արևն, ասես, կնոջ աչքից կը ծագի, Մի համբոյրից անապատը կը ծաղկի, - Ա՜խ, չէ, թէկուզ չեղածն ինքը կին լինի՝ Կին կը գտնես, բայց մայր, ավա՜ղ, չես գտնի։
Կինը մահին յաղթող կեանքի աղբիւր է, Մի համբոյրով ինձ բալիկներ կը բերէ, - Ա՜խ, չէ, թէկուզ Աստուած ինքը կին լինի՝ Կին կը գտնես, բայց մայր յավերժ չես գտնի...
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ
|