ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ HAYARM 
Меню сайта
Категории каталога
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [4]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [1]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [1]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [1]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [0]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [0]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [0]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [0]
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ [0]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 233
Главная » Статьи » ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունեմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ։

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ՛, իմ մորըս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք։

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն։

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՛կ ջան։

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան։

 ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 1893

Категория: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ | Добавил: hayarm (04.01.2009)
Просмотров: 2071 | Рейтинг: 4.5/2 |
Всего комментариев: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024 Сайт управляется системой uCoz