ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ HAYARM 
Меню сайта
Категории каталога
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [4]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [1]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [1]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [1]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [0]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [0]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [0]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [0]
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ [0]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 231
Главная » Статьи » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Միշ՛տ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր։
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

- Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...

 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1962

Категория: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Добавил: hayarm (04.01.2009)
Просмотров: 3882 | Рейтинг: 4.9/14 |
Всего комментариев: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2017 Сайт управляется системой uCoz